Ցխինվալում լուսանը կրկեսային ներկայացման ժամանակ հարձակվել է վարժեցնողի վրա (տեսանյութ)

15:07 • 24.02.20

Ցխինվալում կրկեսային լուսանը ներկայացման ժամանակ հարձակվել է վարժեցնողի վրա: Ականատեսները նկարահանել են կատարվածն ու հրապարակել համացանցում, հայտնում է sputnik-ossetia.ru կայքը: 

Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես է վարժեցնողը պարանով դեպի իրեն քաշում վայրի կատվին: Կենդանին նստել է տակդիրի վրա և հրաժարվում է տեղից շարժել: Արդյունքում լուսանը վայր է ընկել, այնուհետև հարձակվել վարժեցնողի վրա:

Հաղորդվում է, որ տղամարդը լուրջ վնասվածքներ չի ստացել և կարողացել է հրապարակից դուրս գալ և իր հետ հեռացնել կենդանուն: