Թուրքմենստանը կորոնավիրուսի հետևանքով փակել է Իրանի հետ սահմանը

18:02 • 24.02.20

Իրանում COVID-19 կորոնավիրուսից մահվան դեպքերի հետևանքով Թուրքմենստանն ուժեղացնում է վիրուսի` երկիր ներթափանցումը կանխելու միջոցառումները, հայտնում է hronikatm.com կայքը: 

Հարևան երկրի հետ սահմանը մարդկանց և բեռների փոխադրման համար ամբողջովին փակ է:

Թուրքմենստանում Իրանի դեսպանի միջոցով փոխանցվել է թուրքմենական կողմի խնդրանքը, որում ասվում է Իրանի սահմանամերձ գյուղերի բնակիչներին թույլ չտալ չեզոք գոտի կամ անասունների համար նախատեսված արոտավայրեր անցնել: Եթե իրանցիները հայտնվեն չեզոք գոտում, ապա թուրքմեն սահմանապահները նախազգուշացնող կրակ բացելու, այնուհետև իրավախախտի ոտքին կրակելու իրավունք կունենան:

Իրանի հետ սահմանները փակել են նաև Հայաստանը, Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքիան, Իրաքը: