Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է տոնական շքերթ դիտելու հավաքված հանդիսականների մեջ
Գերմանիայի Հեսսեն երկրամասի Ֆոլկմարզեն քաղաքում Mercedes մակնիշի ավտոմեքենան ընթացել է մարդկանց ուղղությամբ, որոնք հավաքվել էին տոնական շքերթ դիտելու:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին: Նախնական տվյալներով՝ առնվազն 15 մարդ է տուժել, այդ թվում և երեխաներ: Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը և շտապ օգնությունը:
Վարորդը, որը եղել է մեքենայի ղեկին, ձերբակալվել է: Կատարվածի շարժառիթների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:
Breaking: At least 15 injured, including children, after a car rams into a crowd at a Carnival Parade in Volkmarsen, Germany. Witnesses say the driver still was on the gas during the incident. A suspect has been arrested. pic.twitter.com/7gK37aAcZp
— PM Breaking News (@PMBreakingNews) February 24, 2020










