Հոլիվուդյան ռեժիսոր Հարվի Վեյնշտեյնին մեղավոր են ճանաչել սեռական ոտնձգությունների մասին գործով
Ամերիկացի ռեժիսոր Հարվի Վեյնշտեյնը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգությունների մասին գործով:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, 67-ամյա ռեժիսորը, որը նախքան սկանդալային մեղադրանքների կենտրոնում հայտնվելը Հոլիվուդի ամենահայտնի դեմքերից էր, մեղավոր է ճանաչվել Նյու Յորքի դատարանի կողմից բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեղադրանքով:
Նրան մինչև 25 տարվա ազատազրկում է սպառնում: Վեյնշտեյնը դեռևս պետք է դատարանի առաջ կանգնի Լոս Անջելեսում: Նրան դատելու են 2013թ. երկու կանանց նկատմամբ ոտնձգություններ թույլ տալու գործով:
Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրել առնվազն 80 կին, որոնց թվում են դերասանուհիներ Գվինեթ Փելթրոուն, Ումա Թուրմանը և Սալմա Հայեկը:










