Իդլիբում թուրքական ուժերը և սիրիական զինված ընդդիմությունը հարձակում են նախաձեռնել սիրիացի բանակայինների դեմ

18:54 • 24.02.20

Թուրքական բանակի ջոկատները և սիրիական ընդդիմության զինված խմբավորումները երկուշաբթի Իդլիբ նահանգում հարձակում են նախաձեռնել Սիրիայի կառավարական բանակի դիրքերի ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով «Ալ-Արաբիային», թուրքական ուժերը և Սիրիայի թուրքամետ ընդդիմադիր ուժերը ցամաքային արշավ են իրականացրել Նեյրաբ քաղաքի ուղղությամբ: Հեռուստաալիքի տվյալներով՝ սիրիական բանակի և հարձակվող ուժերի միջև դաժան բախումներ են տեղի ունենում:

Անցյալ շաբաթ սիրիացի բանակայինները Սիրիայի ազգային ինքնապաշտպանության ուժերի աջակցությամբ ավելի քան 250 ահաբեկիչների են վերացրել Նեյրաբի շրջանում՝ հետ մղելով ավազակային զորամիավորումների հարձակումները: