Իտալիան «դրակոնյան օրենքներ» է կիրառում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար.The Guardian (լուսանկարներ)

13:42 • 24.02.20

Իտալիայի իշխանությունները, փորձելով կանխել երկրի հյուսիսում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը, կտրուկ քայլեր են ձեռնարկել, գրում է theguardian.com-ը՝ մանրամասնելով, որ երկրում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 152-ի, կա երեք զոհ: Սա իշխանություններին ստիպում է առավել արմատական քայլերի դիմել:

Օրինակ՝ մարդիկ տուգանվում են հիվանդության օջախները լքելու կամ այնտեղ մուտք գործելու համար: 

Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում 11 քաղաքում, որոնք գտնվում են առավելապես Լոմբարդիա շրջանում: Դրանք համարվում են վարակի տարածման օջախները և ուրբաթ օրվանից փակ են:

Ավելի քան 50 000 բնակչի կարգադրվել է տանը մնալ, խուսափել սոցիալական շփումից, փակվել են դպրոցները, մանկապարտեզները, համալսարանները, խանութները, բիզնես գրասենյակները. գործում են միայն դեղատները:

Չեղարկվել են նաև բազմաթիվ մշակութային, ժամանցային և մարզական միջոցառումներ, այդ թվում ՝ Վենետիկի լեգենդար դիմակահանդեսը, ֆուտբոլի Ա սերիայի հանդիպումները:

Կորոնավիրուսը բացասաբար է անդրադարձել նաև նորաձևության ոլորտի վրա: Միլանի նորաձևության շաբաթվան մասնակցող հեղինակավոր Giorgio Armani նորաձևության տունը ստիպված է եղել հրավիրվածներին խնդրել, որ չգան ցուցադրությանը, և նոր հավաքածուն դատարկ դահլիճում է ցուցադրվել:

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, ասել է, որ իտալացիները պետք է հավատով վերաբերվեն իրենց հնարավորություների շրջանակում ամեն ինչ անող քաղաքական և առողջապահական ինստիտուտներին:

Ըստ մասնագետների՝ վարակը շատ մեծ արագությամբ է տարածվում, սակայն մարդիկ չպետք է խուճապի մատնվեն ու պետք է հասկանան, որ վարակը կանխելու հարցում կարևոր է նաև կանոններին հետևելը:

 

Lazio fans were also pictured wearing face masks during the Serie A match between Genoa CFC and SS Lazio that went ahead at Stadio Luigi Ferraris earlier today

Carnival revellers wear protective face masks at Venice Carnival, which the last two days of, as well as Sunday night's festivities, have been cancelled

Tourists wear protective face masks in a gondola, because of an outbreak of coronavirus, in Venice

The last two days of the carnival in Venice, as well as Sunday night's festivities, have been cancelled because of an outbreak of coronavirus. Pictured: Attendee wearing a facemask