Իտալիայում կորոնավիրուսից մահացությունների թիվը հասել է 7-ի. Ուհանից վերադարձած 1 իտալացի էլ ապաքինվել է

20:08 • 24.02.20

Իտալիայի հյուսիսում, կորոնավիրուսով պայմանավորված, հիվանդությունից մահվան 7-րդ դեպքն է արձանագրվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իտալական ANSA-ին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ երկրում վարակակիրների թիվը գերազանցել է 220-ը: Կորոնավիրուսից մահացած վերջին անձնավորությունը 80-ամյա տղամարդ է եղել, որն անցյալ շաբաթ սրտի կաթված տանելուց հետո հիվանդանոցում էր գտնվում: Բժիշկների կարծիքով՝ նա վարակվել է հիվանդանոցում մեկ այլ հիվանդից:

Ինչպես նշվում է, Իտալիայում կորոնավիրուսից բոլոր մահացածները թույլ առողջությամբ տարեց մարդիկ են եղել: Ուհանից տարհանված մեկ իտալացի էլ ապաքինվել է: