Սիրիական զինված ընդդիմության խմբավորումները գրավել են Իդլիբ նահանգի Նեյրաբ քաղաքը. ԶԼՄ-ներ

23:51 • 24.02.20

Սիրիայի զինված ընդդիմության ջոկատները գրավել են Իդլիբ նահանգի հարավում գտնվող Նեյրաբ բնակավայրը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական աղբյուրին:

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ ընդդիմության ջոկատներն ամբողջությամբ վերահսկողություն են հաստատել Նեյրաբ քաղաքում:

Իդլիբը Սիրիայի միակ շրջանն է, որի մեծ մասը նախկինի պես գտնվում է անօրինական զինված խմբավորումների ձեռքերում:  

Այսօր ավելի վաղ հաղորվում էր, որ թուրքական ուժերն ու սիրիական զինված ընդդիմության գրոհայինները համատեղ հարձակում են իրականացրել կառավարական բանակի դիրքերի ուղղությամբ Նեյրաբում: