Տաշիրում ջրամբարի ցամաքելու պատճառով ձկները սատկել են (տեսանյութ, լուսանկարներ)

15:04 • 24.02.20

Բնապահպան Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և նշել, որ Տաշիրում՝ Շահնազար (այժմ Մեծավան) գյուղում ձկները սատկել են.

«Լոռվա մարզի Տաշիրի շրջան Շահնազար գյուղի մոտ ջրամբարի չորացման պատճառով ձկները սատկել են»,- գրել է նա:

Բնապահպանը նաև ավելի ուշ տեսանյութ է հրապարակել:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ ծանոթ են տարածված լուսանկարներին, բայց տեսչությունն իր լիազարությունները կարող է իրականացնել գրավոր դիմում-բողոքի հիման վրա:

«Բայց, այնուամենայնիվ, մենք այս պահին ուսումնասիրություն իրականացնում ենք՝ փորձելով պարզել՝ հստակ որտեղ և երբ են արվել լուսանկարները»,-նշեց տեսչական մարմնի Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանը: