Տեխասի շուկաներից մեկում հրաձգության հետևանքով 7 մարդ է տուժել (տեսանյութ)
ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի շուկաներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, տուժել է 7 մարդ: Այս մասին տեղեկացնում է reuters.com-ը` հղում անելով շրջանային շերիֆ Հարիս Էդ Գոնսալեսին:
Նշվում է, որ գնորդների ուղղությամբ կրակ է բացել անհայտ տղամարդը, նրան հաջողվել է ձերբակալել: Անձի ինքնությունը ճշտվում է:
Հրաձգության ժամանակ բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Նշվում է, որ տուժածներից ոչ ոք լուրջ վիրավորում չի ստացել:










