Թուրքիայի արևմուտքում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

09:46 • 24.02.20

Թուրքիայի արևմուտքում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:

Ցնցումները գրանցվել են փետրվարի 24-ին` տեղի ժամանակով 05:43-ին (Երևանի ժամանակով` 06:43-ին):  Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիր քաղաքից 89 կիլոմետր հյուսիս-արևելք, Մանիսա քաղաքից` 56 կիլոմետր հյուսիս-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա:

Մանիսայի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ դեռևս երկրաշարժի հետևանքով զոհեր ու ավերածություններ չկան, երկրաշարժը ոչ մի բացասական հետևանքի չի հանգեցրել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, երեկ` փետրվարի 23-ին, Իրանի տարածքում տեղի ունեցած 8 բալանոց երկրաշարժի հետևանքով Թուրքիայի արևելյան Վան նահանգում 7 մարդ էր զոհվել: