Սիրիացի սակրավորները ականազերծում են Հալեպի արվարձանները

10:58 • 25.02.20

Սիրիացի սակրավորները շարունակում են ականազերծել Հալեպի արվարձանում գտնվող Զահրա ավանը, որը վերջերս էր ազատագրվել գրոհայիններից, գրում է ria.ru-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ Զահրայում ահաբեկիչների պաշտպանության գլխավոր գիծն անցնում էր բնակելի շենքերով։ Ամենուր առաջին, երկրորդ, երրորդ հարկերը լավ ամրացված կրակակետեր էին:

«Մեր գլխավոր խնդիրն է ականազերծել Զահրայի բոլոր ճանապարհները, բացել դրանք տրանսպորտի համար:  Մենք արդեն վնասազերծել ենք հարյուրավոր ֆուգասներ։ Գրեթե ամեն օր գտնում ենք օտարերկրյա, այդ թվում՝ թուրքական ֆուգասներ»,-լրագրողներին պարզաբանել է ինժեներական ծառայության հրամանատար Վահիդ Դիաբը:

Աղբյուրի զրուցակցի խոսքով՝ ականազերծումը դանդաղ է ընթանում։ Օրվա ընթացքում սակրավորները մոտ 300մ են առաջ շարժվում, քանի որ գործողությունները չափազանց վտանգավոր կարող են լինել: