Ոստիկանները բերման են ենթարկել Թեղուտի անտառից ապօրինի ծառահատում իրականացրած 23-ամյա քաղաքացուն (տեսանյութ)
Փետրվարի 24-ին՝ ժամը 22-ին, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին ստուգել են «Ֆորդ տրանզիտ կոնեկտ» ավտոմեքենան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
23-ամյա վարորդը մեքենայի բեռնաթափքում բեռնված փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել: Նա, ավտոմեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել բաժին։ Վարորդը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, փայտանյութը ձեռք է բերել Թեղուտի անտառից:
Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Հանգամանքները պարզվում են:










