«Նավահանգիստը վերածվել էր մարտադաշտի». Հունական կղզիներում բախվել են ներգաղթյալների դեմ բողոքող ցուցարարներն ու ոստիկանները (լուսանկարներ)

11:33 • 25.02.20

Հունական ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Լեսբոս և Խիոս կղզիների բնակիչների դեմ, որոնք փորձել են խանգարել ներգաղթյալների ճամբարներ կառուցելու համար շինանյութերի բեռնման աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ին` հղում անելով հունական АМНА գործակալությանը:

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ գիշերվա ընթացքում տեխնիկա է բերվել կղզիներ:

«Առավոտյան վաղ ժամերին Միտիլինիի (Լեսբոս) և Խիոսի Մեստոն նավահանգիստ է բերվել շինարարական տեխնիկա, որպեսզի ներգաղթյալների համար նոր, փակ և հսկվող կեցության վայրեր կառուցվեն: Ոստիկանական ուժերը ուղեկցել են անձնակազմին ու տեխնիկան, որպեսզի բարեհաջող սկսվեն աշխատանքները», -ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ տեխնիկայի ժամանումը ուղեկցվել է անկարգություններով:

«Գիշերը Միտիլինիի նավահանգիստը երկու ժամով վերածվել էր մարտադաշտի: Ոստիկանության հատուկ ջոկատայինների 10 ստորաբաժանումներ, որոնք նավահանգիստ եկան «Պեգաս» նավով, ոստիկանական այլ ուժերի հետ բախվեցին հարյուրավոր բնակիչների հետ, որոնք հավաքվել էին բեռնաթափմանը խանգարելու համար: Ոստիկանությունը օգտագործել է արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Խիոսի Մեստա նավահանգստում նույնպես բախումներ են տեղի ունեցել: Արցունքաբեր գազից տուժել են կղզու ղեկավար Ստամատիս Կարմանտզիսը և Խիոսի հոգևորականների միության նախագահը: Նրանք դիմել են հիվանդանոց:

Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է ուղարկել նավահանգիստ:

Հունաստանում ավելի քան 150 000 ներգաղթյալ և փախստական կա, որոնք ապաստան են ստացել այս երկրում: Ներգաղթյալների մեծ մասը աֆղանստանցիներ են:

Ավելի վաղ Հունաստանի կառավարությունը տեղեկացրել էր, որ մտադիր է մարտից սկսել փախստականների ու ապօրինի ներգաղթյալների համար կեցության վայրերի կառուցումը, որպեսզի դրանք սկսեն գործել արդեն ամառվանից: 5 կղզիների վրա 5 ճամբարներ կկառուցվեն` ընդհանուր առմամբ 20 000 մարդու համար: Դրանք կծառայեն երեք ամիս ժամկետով, մինչև կառավարությունը ուսումնասիրի ապաստան հայցած անձանց գործերը:

 

Картинки по запросу "Clashes Break Out on Greek Island Against Migrant Camp"

Картинки по запросу "Clashes Break Out on Greek Island Against Migrant Camp"

Картинки по запросу "Clashes Break Out on Greek Island Against Migrant Camp"

Картинки по запросу "Clashes Break Out on Greek Island Against Migrant Camp"

Картинки по запросу "Clashes Break Out on Greek Island Against Migrant Camp"