Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

05:01 • 25.02.20

Ճապոնիայի Նիիգատա պրեֆեկտուրայի 112-ամյա բնակիչ Տիտեցու Վատանաբեն մահացել է: Այս մասին հայտնում է Kyodo-ն:

Փետրվարի սկզբին Վատանաբեն պաշտոնապես ճանաչվել էր աշխարհի ամենատարեց տղամարդ և գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում:

Ճապոնացի երկարակյացը ծնվել է 1907 թվականի մարտի 5-ին: Մոլորակի ամենատարեց տղամարդու տիտղոսի նախորդ կրողը ևս ճապոնացի է: 113-ամյա Մասաձո Նոնական մահացել էր դեռևս նախորդ տարվա հունվարի 20-ին:

Ճապոնացիներն ավանդաբար երկարակյացների համաշխարհային աղյուսակում մշտապես զբաղեցնում են բարձր հորիզոնականներ: Ճապոնիայում է ապրում նաև Գինեսի ռեկորդակիր, մոլորակի ամենատարեց կինը՝ Կանե Տանական, որը 117 տարեկան է: