Մալայզիայում բորտուղեկցորդուհուն ազատել են աշխատանքից՝ նախատեսվածից կես կգ-ով ավելի կշռելու պատճառով

23:56 • 25.02.20

Մալայզիայում բորտուղեկցորդուհին, որն ուղևորներին սպասարկել է 25 տարի շարունակ, հեռացվել է աշխատանքից ավիաընկերության կողմից պահանջվող քաշից կես կգ ավելի կշռելու պատճառով:

Ինչպես ներկայացնում է Daily mail-ը, Ինա Մելիսա Հասիմը կշռել է 60.3 կգ, որը կես կգ-ով ավելին է, քան սահմանված է «Մալայզիական ավիաուղիներ» ընկերության կանոնակարգում:

Ավիաընկերությունից հայտնել են, որ անձնակազմի քաշին հետևելը պարտադիր պայման է, որը կոչված է ապահովելու ուղևորների անվտանգությունը:

Քաշի վերահսկման կանոններն ավիաընկերությունը սահմանել է 2015 թվականին՝ պահպանելու համար առաջատար ավիափոխադրողի իր դիրքերը:  

Նշվում է, որ բորտուղեկցորդուհուն 18 ամիս ժամանակ էր տրվել ավելորդ քաշից ձերբազատվելու համար, որպեսզի համապատասխանի ընկերության պահանջներին: