Մանթաշյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել գազօջախում. փրկարարները գործել են արագ
Փետրվարի 24-ին, ժամը 16:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մանթաշյան փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:42-ին, մարվել՝ 16:45-ին: Մանթաշյան փողոցի տներից մեկի գազօջախում այրվել է պլաստմասսյա դետալ. տուժածներ չկան:










