Երևանում 60-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակել և սպանել է հարևանի շանը՝ պատճառաբանելով, թե շունը հարձակվել է երեխայի վրա. Shamshyan.com
Փետրվարի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավթիի բաժին ահազանգ է ստացվել Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցի բնակիչ Խոսրով Խ.-ից, ով հայտնել է, որ իր հարևանը զենքով կրակել և սպանել է իրենց շանը՝ պատճառաբանելով, թե իբրև շունը հարձակվել է երեխայի վրա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:10-ի սահմաններում նույն փողոցի բնակիչ, 60-ին Հովսեփ Ս.-ն «ԻԺ 58» տիպի 16 տրամափաչի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով կրակել և սպանել է հարևանի շանը:
Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Որսորդական հրացանը հետաքննիչը առգրավել է: Նշանակվել է փորձաքննություն: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:










