Սիրիական բանակը Իդլիբում խոցել է թուրքական օդուժի արձակած ԱԹՍ-ն
Սիրիական բանակի ստորաբաժանումը երեքշաբթի օրը խոցել է Իդլիբ նահանգում տեղակայված թուրքական ուժերի արձակած անօդաչու թռչող սարքը: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտարարել է սիրիական «ՍԱՆԱ» պետական լրատվական աղբյուրը:
Աղբյուրի տեղեկության համաձայն՝ սիրիական կառավարական ուժերը խոցել են Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող անօդաչուն, որն արձակվել է Դադիխ բնակավայրի ուղղությամբ՝ Իդլիբի հարավարևելյան շրջանում:
Նշվում է, որ միջադեպի առնչությամբ թուրքական կողմից պաշտոնական արձագանք չի ստացվել:










