Թուրքիան մասնակցում է Իտալիայի ափերին անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին (լուսանկարներ)
Իտալական Սիցիլիա կղզու արևելյան ափամերձ ջրերում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Dynamic Manta-2020 զորավարժությունները, որոնց մասնակցում են նաև Թուրքիայի ռազմածովային ուժերը: Այս մասին տեղեկացնում է haberler.com կայքը:
Զորավարժություններն ուղղված են ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմածովային ուժերի սուզանավերին սպառնացող վտանգների դեմ վերջրյա, ստորջրյա և օդային գործողությունների համակարգման կատարելագործմանը:
Թուրքիայից բացի զորավարժություններին մասնակցում է դաշինքի անդամ ևս 8 երկիր` Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իսպանիան, Անգլիան, Կանադան և ԱՄՆ-ն:
Թուրքիայի ռազմածովային ուժերը զորավարժությանը մասնակցում են TCG Salihreis և TCG Gaziantep ֆրեգատներով, TCG 18 Mart սուզանավով և P-235 ծովային պարեկային ինքնաթիռով:



















