Գրետա Թունբերգ և Մալալա Յուսուֆզայ. Օքսֆորդի համալսարանում հանդիպել են աշխարհի ամենահայտնի ակտիվիստներից երկուսը (լուսանկարներ)

13:44 • 26.02.20

17-ամյա շվեդ աշակերտուհի, բնապահպան, էկո ակտիվիստուհի Գրետա Թունբերգն Օքսֆորդի համալսարանում հանդիպել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր պակիստանցի Մալալա Յուսուֆզայի հետ, հաղորդում է BBC-ն:

Նոբելյան մրցանակակիրը հանդիպման լուսանկարը տեղադրել է Instagram-ի էջում, որն ուղեկցել է «Շնորհակալ եմ, Գրետա» հակիրճ գրառմամբ: Աղբյուրը գրում է, որ դեռևս հայտնի չէ համաշխարհային համբավ ձեռք բերած երկու ակտիվիստների հանդիպման պատճառը:

16-ամյա Գրետա Թունբերգը համաշխարհային էկոլոգիական շարժման առաջնորդն էր դարձել ՄԱԿ-ի կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովում իր ելույթից հետո, որի ժամանակ մեղադրել էր երկրների ղեկավարներին և պաշտոնյաներին՝ կլիմայական ճգնաժամը կանխելու համար անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու և վերահաս էկոլոգիական աղետը հաստատող գիտական փաստերն արհամարհելու համար:

Ինչ վերաբերում է Յուսուֆզային, ապա նա մրցանակի է արժանացել հայրենիքում տիրող դաժան խտրականության պայմաններում իր առողջությունն ու կյանքը վտանգի ենթարկելով՝ մարդու իրավունքների պաշտպանության և հատկապես՝ կանանց ու երեխաների կրթության գործը կազմակերպելու համար: Նրա պայքարը միջազգային արձագանք է ստացել, և, ինչպես նշել է Պակիստանի նակին վարչապետ Շահիդ Խաքան Աբասին, նա դարձել է հայրենի երկրի ամենանշանավոր քաղաքացին:

 

 
 
 
View this post on Instagram

Thank you, @gretathunberg. ❤️

A post shared by Malala (@malala) on