Ավտովթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. երկու մարդ հոսպիտալացվել է

09:29 • 26.02.20

Փետրվարի 25-ին, ժամը 23:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 60-րդ կմ-ին բախվել են «Mercedes» (վարորդ՝ Խաժակ Հ., ծնված 1986 թ.) և «Opel» (վարորդ՝ Սուրիկ Ա., ծնված 1966 թ.) մակնիշների ավտոմեքենաները: 

Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդներին: Վերջիններս հոսպիտալացվել են Արարատի ԲԿ: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: