Կալիֆոռնիայի նավթի վերամշակման գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Քարսոն քաղաքում Marathon Petroleum ընկերության նավթի վերամշակման գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով նահանգի հրշեջ ծառայություններին:
Հրշեջ ծառայությունների տվյալներով՝ հրդեհին պայթյուն է նախորդել: Ներկայում հրշեջներին հաջողվել է հսկողության տակ վերցնել կրակը: Նախնական տվյալների համաձայն՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Ընկերության կայքում նշված է, որ Marathon Petroleum-ն ԱՄՆ-ում նավթի խոշորագույն վերամշակողն է` մեկ օրվա ընթացքում 3 միլիոնից ավելի բարել ցուցանիշով:
Huge fire burning at a refinery in Carson @ABC7 @abc7chriscristi #abc7eyewitness pic.twitter.com/iu1B8XtKMs
— christina heller (@CHellerTVNews) February 26, 2020










