Մեծ Բրիտանիայում 2.5 տարեկան շանը վաճառել են 25 000 դոլարով

19:58 • 26.02.20

Մեծ Բրիտանիայում ագարակատերերը 25 000 դոլարով շուն են վաճառել: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, Բորդեր կոլի ցեղատեսակի շանը վաճառել են աճուրդով, իսկ գնորդն ԱՄՆ-ից է:

Նշվում է, որ ամերիկացի ագարակատերերը հետաքրքրություն են ցուցաբերել Մեգան անունով շան հանդեպ և առաջարկել են գնել 25 000 դոլարով: Կենդանու նախկին տերերը նշում են, որ չեն հասկանում, թե ինչով է շունն այդպես հետաքրքրել ամերիկացիների գործընկերներին:

Բրիտանացիները նշել են նաև, որ այս ցեղատեսակի շներին սովորաբար վաճառում են առավելագույնը 3000 դոլարով: Հաշվի առնելով գինը՝ 2.5 տարեկան Մեգանը դարձել է ամենաթանկարժեք շներից մեկն այդ ցեղատեսակից: Նրան սովորեցրել են հետևել ոչխարների հոտին: Կենդանին կուղևորվի Օկլահոմա՝ կովերի նախիրին հետևելու համար: