Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի մասին Ռուսաստանում գիրք է հրատարակվել
Ռուսաստանում գիրք է ներկայացվել լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի մասին, որին 1943թ. հաջողվել էր խափանել Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ նախապատրաստվող մահափորձը Թեհրանում:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, Վարդանյանի մասին պատմող «Գործակալը, որը գերազանցեց Աբվերը» (Աբվեր՝ Գերմանական կայսրության գլխավոր շտաբի հետախուզական ծառայություն) գրքի շնորհանդեսով սկիզբ է դրվել հայրենական արտաքին հետախուզության 100-ամյակին նվիրված գրքերի շարքի ներկայացմանը:
Գրքի հեղինակ, Դոնի Ռոստովի բնակիչ Խաչիկ Խութլուբյանը պատմել է, որ գիրքը հեղինակել իրեն առաջարկել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամլո կենտրոնի ղեկավար Սերգեյ Իվանովը:
Գիրքը նոր փաստեր է բացահայտում հետախուզության աշխարհում մեջ լեգենդար ամուսնական զույգի՝ Գոհար և Գևորգ Վարդանյանների կյանքից, որոնք դարձել են «Թեհրան-43» ֆիլմի հերոսների նախատիպերը:
Հիշեցնենք, որ հետախույզ Գոհար Վարդանյանը մահացել է 2019թ. նոյեմբերի 25-ին՝ ամուսնու մահից 7 տարի անց:










