Մեծ Բրիտանիայի լողափերից մեկում Առաջին աշխարհամարտի տարիներից մնացած նռնակ է հայտնաբերվել
Առաջին աշխարհամարտի տարիներից մնացած նռնակ է հայտնաբերվել Մեծ Բրիտանիայի լողափերից մեկում: Ինչպես գրում է Fox News-ը, զինամթերքը հայտնաբերվել է երկրում տեղի ունեցած մի քանի փոթորիկներից հետո:
Այն երկուշաբթի գտել է Հարավարևմտյան Անգլիայի Սոմերսեթ կոմսության լողափերից մեկում զբոսնող տղամարդը, որից հետո հայտնել է տեղի իշխանություններին: Պարզվել է, որ նռնակը պայթուցիչներ չունի: Այն անվնաս դուրս է բերվել տարածքից:
Ստուգումներ անելուց հետո մասնագետները հայտնել են, որ դա Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործված նռնակներից է:










