Իսպանիայում դիմակահանդեսի ժամանակ մասնակիցները փողոցում պարել են նացիստների և հրեա բանտարկյալների համազգեստներով (տեսանյութ)

18:01 • 26.02.20

Իսպանիայում տեղի ունեցած դիմակահանդեսի մասնակիցները փողոց են դուրս եկել նացիստների և համակետրոնացման ճամբարների հրեա բանտարկյալների հագուստներով, հայտնում է timesofisrael.com կայքը: 

Իսպանիայում Իսրայելի դեսպանատունը քննադատել է երկրի մայրաքաղաքից 80 կմ հեռավորության վրա  գտնվող Կամպո դե Կրիպտանա քաղաքում տեղի ունեցած ամենամյա դիմակահանդեսի ժամանակ տեղի ունեցածը:

«Մենք դատապարտում ենք այս նողկալի և հանդուգն միջադեպը, որն անարգում է Հոլոքոստի զոհերի հիշատակը»,- Twitter սոցիլական կայքի իր էջում է գրել Իսրայելի դեսպանատունը` կոչ անելով միասնաբար պայքարել հակասեմականության դեմ:

Սկանդալային տեսանյութը հրապարակվել է համացանցում, որտեղ երևում է, թե ինչպես են դիմակահանդեսի` նացիստական հագուստներով մասնակիցները անցնում փողոցով, որոնց հաջորդում են Իսրայելի դրոշը թափահարող և համակենտրոնացման ճամբարների բանտարկյալների` գծավոր հագուստներով պարողները: