Հայտնի է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի մահվան պատճառը
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի մահվան պատճառը երիկամների քրոնիկ անբավարարությունն է եղել: Այս մասին հաղորդում է el-Watan թերթը՝ հղում տալով վերջինիս մահվան բժշկական վկայականին:
«Մահվան պատճառը՝ երիկամների քրոնիկ անբավարարություն»,- ասվում է պարբերականի հրապարակած փաստաթղթում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 91 տարեկանում կյանքից հեռացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը:
Երկրի չորորրդ նախագահը Եգիպտոսը ղեկավարել է երեք տասնամյակ՝ մինչ 2011թ. փետրվարի 11-ի պաշտոնանկությունը:
Մուբարաքը տապալվել է «Արաբական գարնան» շրջանակում ծագած բողոքի զանգվածային ցույցերի և անկարգությունների ֆոնին:
2012թ. նրան ցմահ ազատազրկման են դատապարտել ցույցերի ժամանակ ընդդիմադիրների ուղղությամբ կրակելու հրաման տալու համար, սակայն 2017թ. մարտին դատարանը նրան արդարացրել է, և Մուբարաքն ազատ է արձակվել:










