Սիրիացի զինծառայողներն ահաբեկչական հրոսակախմբերից ազատագրել են Իդլիբ նահանգի Կաֆր-Նոբուլ քաղաքը
Սիրիական բանակը երեքշաբթի ազատագրել է Իդլիբ նահանգի հարավում գտնվող Կաֆր- Նոբուլ քաղաքը, որտեղ գտնվում էր «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման ամրակետը: Ինչխես հաղորդում է SANA գործակալությունը, կառավարական ուժերի զինյալներն այժմ լծվել են բնակելի թաղամասերի մաքրման և փողոցների ականազերծման գործողությանը:
Նշվում է, որ Կաֆր–Նոբուլի գրոհի ժամանակ զորքերը հակառակորդի դիքերի ուղղությամբ հրթիռահրետանային ինտենսիվ կրակ են բացել, զինյալները զգալի կորուստներ են ունեցել: Հրոսակային խմբավորումները քաղաքից շարժվել են հյուսիսային ուղղությամբ:
Ավելի վաղ սիրիացի զինծառայողներն ազատագրել էին Հաս, Մաար- Թամաթիր, Բաարաբու և Մաար-Թասին բնակավայրերը՝ նշված կետերից դուրս բերելով ահաբեկիչների խմբերին:










