Զելենսկիի գրասենյակի առջև տղամարդ է ինքնահրկիզվել (տեսանյութ)

16:39 • 26.02.20

Կիևում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի առջև տղամարդը բենզին է լցրել իր վրա և ինքնահրկիզվել, տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Ականատեսներն արագորեն հանգցրել են բռնկված կրակը, տղամարդը ողջ է մնացել, սակայն այրվածքներ է ստացել:

Նշվում է, որ նախագահի գրասենյակի առջև այդ ժամանակ միանգամից երկու բողոքի ակցիա էր իրականացվում:  Բողոքի ակցիաներից մեկը կազմակերպել էին բժիշկները, մյուս խմբի պահանջները դեռևս անհայտ են:

Ինչ-որ մի պահ բազմության միջից այրվող  մարդ է երևացել: Ենթադրվում է, որ նա ինքնահրկիզվել է, որպեսզի ուշադրություն գրավի:

Տուժածին շրջափակել են իրավապահները, նրան առաջին օգնություն է ցուցաբերվել: Դեպքի վայրում գտնվող այլ մարդիկ չեն տուժել: