«Ռուսաստանը մարել է նախկին ԽՍՀՄ բոլոր պետությունների պարտքերը». Պուտին
Լինելով ԽՍՀՄ իրավահաջորդը՝ Ռուսաստանը պարտավորություններ է ստանձնել վճարել նախկին Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների պարտքերն արտասահմանում ակտիվների դիմաց, բայց ոչ բոլոր պետություններն են դրանք փոխանցել ՌԴ-ին, գրում է ria.ru-ն:
ՌԴ նախագահը նման հայտարարություն է արել Սահմանադրության մեջ փոփոխություններ նախապատրաստող աշխատանքային խմբի հետ հանդիպման ժամանակ՝ մեկնաբանելով երկրի մայր օրենքում դրույթի ամրագրման առաջարկը, ըստ որի Ռուսաստանը ԽՍՀՄ-ի և Ռուսական կայսրության իրավահաջորդն է:
Պուտինի խոսքով՝ միայն Ուկրաինայի համար Ռուսաստանը 16 մլրդ պարտք է վճարել։
Նշվում է, որ աշխատանքային խմբի ներկայացուցիչներն առաջարկել են Սահմանադրությունում նշել վճարված պարտքերի գումարները, սակայն Ռուսաստանի ղեկավարն այդ առաջարկին դեմ է հանդես եկել:
«Դա արձանագրելու կարիք չկա»,- ասել է Պուտինը:










