SSJ-100 ինքնաթիռը, օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց, արտակարգ վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում

00:03 • 27.02.20

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում բարեհաջող վայրէջք է կատարել SSJ-100 ինքնաթիռը, որն արտակարգ վայրէջքի թույլտվություն էր խնդրել Պերմ մեկնելուց հետո: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, ինքանթիռն օդանավակայան է վերադարձել շարժիչի անսարքության պատճառով:

Գործակալության աղբյուրը հայտնել է, որ տուժածներ չկան, օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել: Ինքնաթիռը «Շերեմետևո» է վերադարձել օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց:

«Աէրոֆլոտ» ընկերությունից հաստատել են տեղեկությունը՝ հայտնելով, որ Մոսկվա-Պերմ չվերթը կկայանա փետրվարի 26-ին օդանավի փոխարինումից հետո: