Կրակոցներ՝ ԱՄՆ Վիսկոնսին նահանգի գործարաններից մեկում, կա 7 զոհ

02:03 • 27.02.20

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում՝ գարեջրագործական գործարանում, տեղի ունեցած կրակոցների հետևանքով 7 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Fox հեռուստաալիքը:

Ինչպես հայտնել են տեղի բուժհաստատությունից՝ մահացածների թվում է նաև կրակոցների հեղինակը: 

Անհայտ անձը, որը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, աշխատանքային համազգեստով է եղել: