Բաքվի մի մասը մնացել է առանց էլեկտրականության

17:41 • 27.02.20

Փետրվարի 27-ին` կեսօրից հետո, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի մի հատվածը հոսանքազրկվել է: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Հաղորդվում է, որ էլեկտրաէներգիայի անջատման պատճառը ենթակայաններից մեկի անսարքությունն է եղել:

Ներկայում աշխատանքներ են տարվում խնդիրը հարթելու ուղղությամբ: