Չինական քաղաքում բնակիչներին $1400 պարգևավճար են խոստանում նոր կորոնավիրուսի ախտանշաների մասին հաղորդելու համար
Չինաստանի Հուբեյ նահանգի քաղաքներից մեկը պարգևատրում է բնակիչներին նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված ախտանշանների մասին ակտիվորեն հաղորդելու համար:
Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իշխանությունների հայտարարությունը, յուրաքանչյուր բնակիչ, որը կհաղորդի ախտանշանների կամ հիվանդության հաստատված դեպքի մասին, 10 000 յուան ($1,426) պարգևավճար կստանա:
Բացի այդ, հիվանդները, որոնք իրենք ցանկություն կհայտնեն հետազոտվելու և կհայտնվեն «կասկածելի դեպքերի» շարքում, կպարգևատրվեն 2000 յուանով ($285). Իսկ նրանք, ում մոտ առաջին հետազոտությունից հետո հիվանդություն չի հայտնաբերվի, կպարգևատրվեն 1000 յուանով ($142):
Նոր նախաձեռնությունն ուղժի մեջ է մտել հինգշաբթի օրը:
Հուբեյ նահանգում կորանվիրուսով հիվանդների թիվը հասել է 65 596-ի, մահացածներինը գերազանցել է 2640-ը:










