«Հայաստանում այս պահին կորոնավիրուսի որևէ դեպք չկա». ԱՆ-ը հերքում է «Արմենիա» ԲԿ-ից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված պացիենտի մոտ կորոնավիրուսի առկայությունը

16:48 • 27.02.20

Առողջապահության նախարարությունից Terta.am-ի հետ զրույցում հերքեցին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու մոտ կորոնավիրուսի առկայությունը:

«Հայաստանում այս պահին կորոնավիրուսի որևէ դեպք չկա»,- հայտնեցին նախարարությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները գրում էին, որ «Արմենիա» ԲԿ-ից մեկ պացիենտի բարձր ջերմությամբ տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց: Ըստ հրապարակման՝ բժիշկների կողմից կասկածներ են եղել կորոնավիրուսի հավանականության մասին, քանի որ հիվանդը 20 օր շարունակ ջերմային տենդի մեջ է գտնվել:

Այսօր՝ փետրվարի 27-ի առավոտյան առողջապահության նախարարությունից Tert.am-ին տեղեկացրել էին, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված քաղաքացու մոտ  կորոնավիրուսի ախտորոշիչ թեստ է անցկացվել, որի արդյունքը, ինչպես պարզվեց, բացասական է եղել: