Իրանական լրատվամիջոցները ներկայացրել են երկրում խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

04:38 • 27.02.20

Իրանական թերթերը, երկրի Մեջլիսի (խորհրդարան) ընտրությունների նախնական արդյունքներն ուսումասիրելով, հայտնել են, որ հաղթանակ է տարել երկրի քաղաքական համակարգի պահպանողական ճյուղը, գրում է ТАСС-ը:

Կառավարության և երկրի նախագահ Հասան Ռոհանիի ընդդիմադիրները Մեջլիսում մեծ թվով ձայներ են ստացել, հաղորդում է Al Eqtisadiah-ը: Նշվում է, որ համաձայն նախնական արդյունքների, Թեհրանում բոլոր 30 պատգամավորական տեղերը ստացել են պահպանողական ճամբարի թեկնածուները, որոնց առաջնորդը մայրաքաղաքում Մոհամեդդ Բաղեր Ղալիբաֆն է, ստացել են 1.2 միլիոն ձայն: 

Պարբերականը նկատում է, որ հեխափոխականները լիակատար պարտություն են կրել, քանի որ սյս կուսակցությունից շատ ներկայացուցիչների թույլ չի տրվել մանակցություն ունենալ ընտրություններին:

Այնուամենայնիվ, վերլուծաբանները նկատում են 2 պատճառ: Առաջին հերթին, մարդիկ գոհ չեն Ռոհանիի կառավարությունից, որոնց աջակցել էին հեղափոխականները, և երկրորդը՝ խորհրդարանի նախկին կազմի գործունեությունից:

Հիշեցնենք, որ Իրանում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան փետրվարի 21-ին: