Քարդաշյան քույրերը կռվի են բռնվում իրապատում շոուի ժամանակ (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է Keeping Up With the Kardashians իրապատում շոուի նոր եթերաշրջանի անոնսի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են միմյանց հետ կռվում Քիմ և Քորթնի Քարդաշյանները:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, Քորթնին թուղթ է նետում Քիմի ուղղությամբ, ինչից հետո հեռուստատեսության աստղը վեր է կենում գետնից և պատասխանում ավագ քրոջը:
Տեսանյութից պարզ չէ, թե ինչն է դարձել Քարդաշյան ընտանիքի ավագ քույրերի միջև վիճաբանության պատճառը, սակայն հոլովակում Քիմը խնդրում է Քորթնիին՝ իր ներկայությամբ այդպես չանել:
Մեկնաբանելով իրապատում շոուի 18-րդ եթերաշրջանի առաջին սերիայի թողարկումը՝ Քիմը հայտարարել է, որ չնայած անոնսում «բռնություն է տիրում», իրենք քույրերով շատ մտերիմ են և ելքը կգտնեն ստեղծված իրավիճակից:









