Հռոմի պապը բաց կթողնի նախատեսված պատարագը հիվանդության պատճառով
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հիվանդության պատճառով բաց է թողել Հռոմում նախատեսված պատարագը:
Ինչպես փոխանցում է Daily Mail-ը, Վատիկանից հայտնել են, որ 83-ամյա քահանայապետը «թեթև թուլություն» է զգում և նախընտրում է մնալ հյուրոնոցում, որտեղ բնակություն է հաստատել:
Վատիկանից ոչինչ չեն հայտնել հիվանդության բնույթի մասին, սակայն աղբյուրի փոխանցմամբ՝ Հռոմի պապին նկատել են հազալիս և փռշտալիս՝ չորեքշաբթի կայացած պատարագի ժամանակ: Պատարագից հետո նա շփվել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալների հետ, համբուրել նրանց և սեղմել ձեռքը:
Նախատեսվում էր, որ Ֆրանցիսկոս պապը մեկնելու է Հռոմ՝ մասնակցելու տեղի հոգևորականների հետ Լաթերանյան բազիլիկում անցկացվելիք պատարագին:
Հիշեցնենք, որ Իտալիայում տարածվող կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 400-ի:










