ՉԼ. Սիթին կամային հաղթանակ է կորզում Մադրիդում (տեսանյութ)

03:12 • 27.02.20

«Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղն անցավ գերհետաքրքիր պայքարում: Առաջին խաղակեսում թիմերը մի շարք հնարավորություններ ունեցան մեկմեկու դարպասը գրավելու, սակայն հրաշալի էին գործում Էդերսոնն ու Կուրտուան: 33-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց Լապորտը:

Բոլոր հետաքրքիր իրադարձությունները ծավալվեցին 2-րդ խաղակեսում: 60-րդ րոպեին Ռոդրին ու Օտամենդին կենտրոնին մոտ կորցրեցին գնդակը, Մոդրիչը շարժվեց առաջ, փոխանցեց Ժունիորին, սխալվեց նաև Ուոկերն ու Վինիսիուսի փոխանցումից հետո Իսկոն բացեց հաշիվը:

Հետաքրքիր է, որ Զիդանի թիմն առաջին անկյունայինն իրացրեց խաղի 71-րդ րոպեին: 78-րդ րոպեին Դե Բրույնեն եզրից փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, որտեղ Ժեզուսը երկրորդ հարկում հաղթեց Ռամոսին ու հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: 4 րոպե անց Ստերլինգը խախտեց կանոններն ու մրցավարը ցույց տվեց 11 մետրանոց նշակետը, որտեղից դիպուկ էր Դե Բրույնեն: 86-րդ րոպեին տուգանային հրապարակի գծի վրա վերջին հույսի խախտում թույլ տվեց Ռամոսն ու հեռացվեց խաղադաշտից:

Խաղն ավարտվեց «Սիթիի»՝ 2:1 հաշվով հաղթանակով, որն առաջինն էր անգլիական ակումբի պատմության մեջ: Պատասխան խաղը որակազրկման պատճառով բաց կթողնի Ռամոսը:

Տեսանյութն՝ այստեղ: