ՀՀ քննչական կոմիտեում քննարկվել է կոռուպցիոն և այլ բնույթի քրեական գործերի քննության արդյունավետությանը վերաբերող հարցեր (լուսանկարներ)

15:53 • 28.02.20

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Նիստի ժամանակ քննարկվել են քննչական կոմիտեի վարույթում քննվող պետությանը պատճառված գույքային վնասի դեպքերով հարուցված կոռուպցիոն և այլ բնույթի քրեական գործերի քննության արդյունավետությանը, որակի կատարելագործմանը և հանրային վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք միջոցառումներին վերաբերող հարցեր:

Քննարկման ընթացքում ՀՀ ՔԿ նախագահ Հ.Գրիգորյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ: