Սպանության փորձի մեջ մեղադրվողը բերման ենթարկվելիս կրակոցներ է արձակել Դավթաշենի ռեստորաններից մեկում. Ոստիկանություն

19:16 • 28.02.20

Դավթաշենում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում սպանության փորձի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձը բերման ենթարկվելիս կրակոցներ է արձակել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանությունից:

«Սպանության փորձի մեղադրանքով հետախուզման մեջ եղած անձի վայրը ճշտվել է ոստիկանության ծառայողների կողմից, բերման ենթարկվելիս նա կրակնոցներ է արձակել, արդյունքում վնասազերծվել և բերման է ենթարկվել»,- ասացին ոստիկանությունից:

Կատարվում է նախաքննություն, դեպքի հանգամանքները պարզելու համար:

Նշենք, որ ավելի վաղ Hraparak.am-ը գրել էր, որ Կոտայքի մարզի Զովունի համայնքի ռեստորաններից մեկում զինված անձը պատանդներ է վերցրել։ Ըստ աղբյուրի՝ ոստիկանությունից տեղեկություն չեն փոխանցել, հորդորել են սպասել պաշտոնական հաղորդագրության: