Ադրբեջանը ցավակցել է Թուրքիային Իդլիբում թուրք զինծառայողների մահվան կապակցությամբ
Ադրբեջանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Թուրքիային սիրիական Իդլիբ նահանգում թուրք զինվորականների մահվան կապակցությամբ:
«Խորապես վշտացած ենք Իդլիբում թուրք զինծառայողների մահվան առնչությամբ: Ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և ամբողջ թուրք ժողովրդին»,- ասվում է Twitter սոցիալական կայքում երկրի արտգործնախարարության էջում հրապարակված հայտարարության մեջ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, երեկ երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ:
«Россия-24» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները:
Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի:
Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:










