Դասական կապրիզի արդյունքում այսօր փլուզվում է նվիրյալ բժիշկների ջանքերով կառուցված «ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնը». իմքայլական պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է էկատարել՝ անդրադառնալով ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի 86 աշխատակիցների աշխատանքից ազատվելու դիմում գրելուն: Նա մասնավորապես նշել է, որ դասական կապրիզի արդյունքում այսօր մի ողջ համակարգ է փլուզվում։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Դասական կապրիզի արդյունքում այսօր մի ողջ համակարգ է փլուզվում։ Համակարգ, որը տարիներով է կառուցվել և շատ ու շատ նվիրյալ բժիշկների ջանքերով։
Մեծ ափսոսանքով լսեցի ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի 86 աշխատակիցների աշխատանքից ազատվելու դիմում գրելու մասին։ Միևնույն ժամանակ ողջունում եմ ձեր միասնական քայլը։ Սա սպեցիֆիկ ոլորտ է և կապրիզներով ու անձնական ամբիցիաներով որևէ մեկը մոտենալու իրավունք չունի»։
Հիշեցնենք, որ այսօր «ՁԻԱՀ կենտրոնի» 75 աշխատակից ազատման կոլեկտիվ դիմում է ստորագրել՝ նշելով՝ ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը ՀՀ առողջապահության նախարարության վրա է:










