Walt Disney World զվարճանքների այգու ջունգլիներով զբոսանք իրականացնող նավակի ուղևորները ստիպված են եղել լքել այն` դրա խորտակվելու հետևանքով (լուսանկար, տեսանյութ)
Ամերիկյան Walt Disney World զվարճանքների այգու ջունգլիներով զբոսանք իրականացնող 15 կրուիզային նավակներից մեկի ուղևորները ստիպված են եղել լքել այն ճանապարհի կեսին` դրա խորտակվելու հետևանքով, հայտնում է Daily Mail պարբերականը:
Սոցիալական ցանցերում տարածվել են լուսանկարներ, որոնցում երևում է Օռլանդո քաղաքից հարավ-արևմուտք գտնվող թեմատիկ այգում ջրի վրա Bomokandi Bertha նավակը: Կան նաև տեսանյութեր, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են ուղևորները խուճապահար փորձում լքել այն:
Bomokandi Bertha-ն այգում գործող 15 նավակներից մեկն է, որը նաև անվասայլակով մարդկանց ընդունելու հնարավորություն ունի: Տեղեկություններ չկան, թե խորտակվելու պահին նավակի վրա անվասայլակով մարդիկ եղել են, թե ոչ:
Disney ընկերության խոսնակը նշել է, որ որևէ ուղևոր վնասվածք չի ստացել: Ընկերության աշխատակիցները դեպքի պահին զանգահարել են համապատասխան ծառայություն` արտակարգ իրավիճակի պայմաններում տարհանում կազմակերպելու համար, իսկ ավելի ուշ «անհատապես» աշխատել են այցելուներից յուրաքանչյուրի հետ, որպեսզի դեպքից հետո կարողանան լավ ժամանակ անցկացնել և անմոռանալի օր ունենալ:
Հայտնի չէ` նավակի վրա դրա խորտակման պահին քանի մարդ է եղել, սակայն դրանք ամենաշատը կարող են 30 մարդու սպասարկել: Նշվում է, որ գետի խորությունը մոտ 1,5 մետր է:
RIP Jungle Cruise :( pic.twitter.com/K1p8GQXR89
— Y Have Feet Fetish When U Could Have Yeet Fetish? (@nahtanoJcimsoC) February 27, 2020
Our boat on the jungle cruise sank today. Fun times! #wdw pic.twitter.com/jCxjIOzu9Z
— Matthew Vince (@synewaves) February 27, 2020
Disney World Jungle Cruise Ride Boat SINKS… with Guests on it! https://t.co/8ejueQRm4s pic.twitter.com/D2Cb9EADza
— PNP Disney Podcast (@PNPDisney) February 27, 2020










