Կոլումբիայում ռազմական ուղղաթիռ կործանվել. կա 3 զոհ
Կոլումբիայի կենտրոնական հատվածում ռազմական ուղղաթիռ է կործանվել: Կա երեք զոհ, ևս երկու հոգի վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ մահացածների թվում է անձնակազմի հրամանատար, կապիտան Ամայա Դիաս Էնրիկեն: Վնասվածքներ ստացած անձինք տեղափոխվել են հիվանդանոց:
Ուղղաթիռի կործանման պատճառները չեն նշվում: Հետաքննություն է անցկացվում՝ միջադեպի մանրամասները պարզելու նպատակով:










