Մոսկվայում դեռահասը ցատկել է դպրոցի 3-րդ հարկի պատուհանից՝ դասընկերներին տպավորելու համար

00:33 • 28.02.20

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում աշակերտը դասի ժամանակ ցատկել է երրորդ հարկի պատուհանից՝ դասընկերներին տպավորելու համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Ինչպես հայտնում է աղբյուրը, առավոտյան տղան դասընկերներին ասել է, որ կզարմացնի նրանց՝ ցատկելով պատուհանից: Դասընկերները նրան չեն հավատացել և ծիծաղել են տղայի վրա:

7-րդ դասարանում սովորող տղան երկրաչափության դասի ժամանակ պատճառաբանել է, թե տապ է և խնդրել է բացել պատուհանը, որից հետո ցատկել է պատուհանից՝ ստանալով գլխուղեղի ցնցում և ոստքի կոտրվածք: Տղային հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով: