Ռուսաստանում մահացել է ՍՈՒ-34 բազմաֆունկցիոնալ կործանիչի գլխավոր կոնստրուկտոր, ծագումով հայ Ռոլան Մարտիրոսովը

18:44 • 28.02.20

Ռուսաստանում 84 տարեկանում կյանքից հեռացել է ՍՈՒ-34 բազմաֆունկցիոնալ կործանիչի գլխավոր կոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովը: Հայկական ծագմամբ ավիակոնստրուկտորի մահվան մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ռոլան Մարտիրոսովը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 6-ին Մոսկվայում: 1959 թվականից աշխատել է  Սուխոյի անվան կոնստրուկտորական բյուրոյում և հասել նախագծերի ամենաառաջատար բաժնի ղեկավարի պաշտոնին:

Մարտիրոսովը մասնակցել է ՍՈՒ-24 և ՍՈՒ-24Մ ինքնաթիռների ստեղծման աշխատանքներին: Նրա անմիջական ղեկավարությամբ է ստեղծվել ՍՈՒ-34 կործանիչը:

Ռոլան Մարտիրոսովի ստեղծած նոր ՍՈՒ-34 ինքնաթիռը կարող է երկարատև թռիչք կատարել 10 ժամյա լիցքավորմամբ 8 տոննա բեռնվածության դեպքում: