Ռուսաստանն արգելում է Իրանի և սահմանափակում է Հարավային Կորեայի քաղաքացիների մուտքը Ռուսաստան
Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել ժամանակավորապես դադարեցնել ուսման, աշխատանքի, մասնավոր, զբոսաշրջային և տարանցիկ նպատակներով պետական սահմանով Իրանի քաղաքացիների մուտքը երկիր: Այս մասին տեղեկացնում է interfax.ru կայքը:
Բացի այդ, փետրվարի 28-ից սահմանափակվում է նաև Իրանից արտասահմանցիների մուտքն օդային ճանապարհով: Կառավարության կայքում հրապարակված հրամանի համաձայն` այս քայլերը ձեռնարկվում են Ռուսաստանի Դաշնություն կորոնավիրուսի մուտք գործելուց զգուշանալու նպատակով:
Մարտի 1-ից սահմանափակվում է նաև Հարավային Կորեայի քաղաքացիների մուտքը Ռուսաստան:
Սահմանափակումները կգործեն օդային անցակետերում, բացի «Շերեմետևո» օդանավակայանից, սահմանափակումները չեն գործի ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների, օդանավերի անձնակազմերի անդամների, պաշտոնական պատվիրակությունների անդամների և այն մարդկանց համար, ովքեր կեցության իրավունք ունեն Ռուսաստանի Դաշնությունում:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանը և նրա տարածքային մարմիններին կարգադրվել է դադարեցնել Իրանի քաղաքացիների փաստաթղթերի ընդունումը, հրավերների ձևակերպումն ու հանձնումը վերը նշված նպատակներով:
ՌԴ ներքին գործերի նախարարությունը կդադարեցնի նաև Իրանում գտնվող արտասահամանցիներին տարանցիկ վիզաների տրամադրումը, ինչպես նաև կչեղարկի մինչ հրամանը տրված նմանատիպ վիզաները:
Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2788-ի, վարակված է 78 824 մարդ, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս են գրվել մոտ 36 000-ը: Նշվում է, որ վարակվածներից 7952-ի վիճակը ծանր է:
Վերջին շրջանում ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:










