Անգլիայում կինն ամուսնության տարեդարձի առիթով պարաշյուտով թռիչք է նվիրել ամուսնուն, որն ավարտվել է ողբերգությամբ

03:44 • 28.02.20

Անգլիայի 55-ամյա բնակիչ Քրիստոֆեր Սուելսն ԱՄՆ Արիզոնա նահանգում պարաշյուտով թռչելիս ընկել է՝ կնքելով մահկանացուն: Պարաշյուտով թռիչքը նվեր էր նրա 53-ամյա կնոջ՝ Դեբորայի կողմից՝ իրենց ամուսնության 30-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Բրիտանացին թռչել է հրահանգիչի հետ միասին, որն ստացել է միայն ոտքի կոտրվածք, իսկ ահա բրիտանացու կյանքը փրկել չի հաջողվել: ԱՄՆ-ի ոստիկանությունը հայտարարել է, որ տղամարդը մահացել է դժբախտ պատահարի արդյունքում և որ պարաշյուտը վնասված չի եղել: